Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մակրոնը Ֆրանսիայի դրոշի վրա փոխել է կապույտ գույնի երանգը

Մակրոնը Ֆրանսիայի դրոշի վրա փոխել է կապույտ գույնի երանգը

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի դրոշի վրա կապույտի երանգը փոխել Է ավելի մուգով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Le Parisen թերթը:

Ֆրանսիական եռագույնն այժմ բաղկացած Է մուգ կապույտ, սպիտակ եւ կարմիր գույներից:

Կապույտը մուգ կապույտով փոխարինելն ավելի քան մեկ տարի մնացել Է չնկատված, քանի որ այդ մասին պաշտոնական հայտարարություն չի եղել, հաղորդել Է Europe 1-ը: Նաեւ հրատարակությունը հաղորդում Է, որ դրոշի վրա այդ երանգը հղում Է 1793 թվականի Ֆրանսիայի դրոշին:

Որոշումը մասամբ գեղագիտական Է, քանի որ ֆրանսիական դրոշը եւ ԵՄ-ի դրոշը կողք-կողքի ծածանվում Էին բազմաթիվ վայրերում, եւ նրանց գույները համընկնում Էին: Նորացված դրոշները ծածանվում են Ելիսեյան պալատի, Ազգային ժողովի եւ ներքին գործերի նախարարության շենքերի վրա:

Ֆրանսիական դրոշի գույնի փոփոխության մասին որոշումը Հանրապետության նախագահի կողմից ընդունվել Է 2020 թվականի հուլիսի 13-ին՝ Ելիսեյան պալատի գործառնական տնօրեն Առնո Ժոլենսի նախաձեռնությամբ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]