Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Հուլիս 2022

ՀԱՊԿ-ը նոյեմբերի 17-19-ին հատուկ նշանակության ուժերի վարժանքներ կանցկացնի Տաջիկստանում

ՀԱՊԿ-ը նոյեմբերի 17-19-ին հատուկ նշանակության ուժերի վարժանքներ կանցկացնի 
Տաջիկստանում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) նոյեմբերի 17-19-ին Տաջիկստանում կանցկացնի հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2021» վարժանքները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 15-ին հաղորդել Է Կենտրոնական ռազմական օկրուգը (ԿՌՕ):

«Վարժանքները նոյեմբերի 17-19-ին կանցկացվեն Տաջիկստանի Հանրապետության «Ֆահրաբադ» զինափորձարանում: Ռուսաստանի զորակազմը վարժանքներում ներկայացված Է ԿՌՕ-ի հատուկ նշանակության ստորաբաժանումների եւ 201-րդ ռազմաբազայի հետախուզական գումարտակի զինծառայողներով»,-ասվում Է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Ընդամենը վարժանքներին ռուսական կողմից գործի կդրվի մոտավորապես 60 զինծառայող եւ տասը միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ 201-րդ ռազմաբազայի ավիախմբի Մի-8ՄՏՎ5-1 երկու ուղղաթիռ, հաղորդել են օկրուգում:

Ռուսաստանցի զինվորականների խոսքով, զորաշարժերի ակտիվ փուլում կկատարելագործվի զինյալների կողմից պայմանականորեն նվաճված շենքի շրջափակման եւ գրոհի գործողության անցկացումը՝ հետախուզության տեխնիկական միջոցների եւ ուղղաթիռների կիրառմամբ:

ԿՌՕ-ի տվյալներով՝ «Կոբալտ-2021» վարժանքներին, բացի Ռուսաստանից, կմասնակցեն ՀԱՊԿ-ի երկրներից Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի եւ Ղրղզստանի օպերատիվ հակազդման կոլեկտիվ ուժերի, հատուկ նշանակության ուժերի, ներքին գործերի մարմինների, պետանվտանգության, նախարարությունների եւ արտակարգ իրավիճակների ու թմրանյութերի վերահսկողության գերատեսչությունների կազմավորումները:

Վարժանքների նպատակը հավաքական անվտանգության տարածաշրջաններում համատեղ եւ օպերատիվ-մարտական միջոցառումների նախապատրաստման եւ անցկացման օպերատիվության բարձրացումն Է: Տաջիկստանում տեղաբաշխված 201-րդ ռազմաբազան Ռուսաստանի խոշորագույն ռազմական օբյեկտն Է նրա սահմաններից դուրս (մտնում Է Կենտրոնական ռազմական օկրուգի կազմում), հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]