Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՏԻՄ ընտրություններ. նախնական արդյունքներով ՔՊ-ն հաղթել է Ստեփանավանում և Իջևանում, պարտվել՝ Կապանում

ՏԻՄ ընտրություններ. նախնական արդյունքներով ՔՊ-ն հաղթել է Ստեփանավանում և 
Իջևանում, պարտվել՝ Կապանում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 2021 թվականի նոյեմբերի 14-ին Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Իջևան և Լոռու մարզի Ստեփանավան համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կապան համայնքում վստահ հաղթանակ է տարել «Շանթ» դաշինքը: Դաշինքի օգտին քվեարկել է 13 962, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին՝՝ 5791 ընտրող: Կապանում 31 հազար 673 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 20 հազար 87 քաղաքացի:

Տավուշի մարզի Իջևան համայնքում ձայների բացարձակ մեծամասնությամբ հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Իշխող ուժի օգտին քվեարկել է 10 հազար 3, ՀՅԴ-ի օգտին՝ 1964 քաղաքացի: Իջևանում 33 հազար 9՝ ընտրողից քվեարկությանը մասնակցել է 12 հազար 383 մարդ:

Լոռու մարզի Ստեփանավան համայնքում ևս իշխող ուժը վստահ հաղթանակ է տարել: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկել է 4 հազար 4 մարդ, ՀԱԿ-ի օգտին քվեարկել է 218, ԲՀԿ-ի օգտին՝ 705՝ ընտրող: Ստեփանավանում 13 հազար 343 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 5 հազար 107-ը:

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]