1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Դեկտեմբերի 5-ին Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք, Արթիկ և Ախուրյան համայնքներում ընտրություններ են

Դեկտեմբերի 5-ին Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք, Արթիկ և Ախուրյան համայնքներում 
ընտրություններ են

ԳՅՈՒՄՐԻ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի  խոշորացված 4 համայնքներում՝ Ամասիա, Աշոցք, Արթիկ և Ախուրյան, դեկտեմբերի 5-ին կանցկացվեն համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ընտրություններից հետո մարզում կձևավորվի 4 վարչատարածքային միավոր՝ խոշորացված համայնք:

Արթիկում ավագանու 27 տեղի համար պայքարելու է 218 թեկնածու: Արթիկին կմիանա  23 գյուղ՝ կազմելով  24 բնակավայր ունեցող համայնք՝  Արթիկ կենտրոնով: Արթիկում ընտրապայքարին կմասնակցի 5 կուսակցություն և 1 դաշինք. «Ազատական» կուսակցությունը, «Ապրելու երկիր» կուսակցություն, Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություն, «Միասնական Արթիկ» դաշինքը և  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն:

Կմիավորվեն նաև նախկինում խոշորացված  Արփի համայնքն ու Ամասիան, որի արդյունքում  25 բնակավայրով կձևավորվի Ամասիա համայնքը: Այստեղ պայքարի մեջ կմտնի 3 քաղաքական ուժ՝ 1 դաշինք, 2 կուսակցություն. «Ամասիա-Արփի» դաշինք, Հայաստանի Հանրապետական և  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:

Աշոցք համայնքը միավորման արդյունքում կունենա 25 բնակավայր: Այստեղ ավագանու ընտրության համար պայքարի է դուրս եկել  2 կուսակցություն՝ «Բարգավաճ Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն:

Արդեն խոշորացված Ախուրյանում  նոր միավորումներ ևս կլինեն՝ համայնքը կունենա 35 բնակավայր, այստեղ առաջադրման համար թեև փաստաթղթեր ներկայացրել էր  4 քաղաքական ուժ՝ 3 դաշինք և 1 կուսակցություն, բայց թիվ 32 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը «Իկիլիկյան» կուսակցությունների դաշինքի գրանցումը մերժել է՝ ընտրական օրենսգրքի դրույթներին անհամապատասխանության պատճառով: Ախուրյան համայնքում այսպիսով  կպայքարի 3 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 1 կուսակցություն. «Ախուրյան» կուսակցությունների դաշինքը, «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք և «Քաղաքացիական պայմանագիր»-ը։

Նոյեմբերի 10-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կավարտվի դեկտեմբերի 3-ին:  

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]