Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ նախագահն ընդունել է ՌԴ ՖՆ Գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի Մակրոտնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավարին

ՀՀ նախագահն ընդունել է ՌԴ ՖՆ Գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի 
Մակրոտնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 12-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության Գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի Մակրոտնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սամվել Լազարյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, Սամվել Լազարյանը Հանրապետության նախագահին ներկայացրել է կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները: Մասնավորապես նշվել է, որ կենտրոնն աշխատանքներ է իրականացնում ազգային-տնտեսական քաղաքականության մշակման, մակրոտնտեսական մոդելավորման, բյուջետային ու ներդրումային ռիսկերի վերլուծության, ֆինանսական հաշվետվությունների ստեղծման ոլորտներում: Անդրադարձ է կատարվել մասնավոր ու պետական սեկտորների համագործակցության հեռանկարներին:

«Հանրապետության նախագահը զրուցակցի հետ քննարկել է Հայաստանում Գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի Մակրոտնտեսական հետազոտությունների կենտրոնի կողմից ծրագրեր իրականացնելու հնարավորությունը: Մասնավորապես, նախագահ Սարգսյանը խրախուսել է կենտրոնի համագործակցությունը Հայաստանի համապատասխան պետական գերատեսչությունների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ կողմերն անդրադարձել են նաև հոկտեմբերի վերջին Դիլիջանում անցկացված «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին: Մակրոտնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սամվել Լազարյանը, որը գագաթնաժողովի մասնակիցներից էր, ընդգծել է, որ նման մասշտաբային միջոցառումների անցկացումը Հայաստանում կարևոր է երկիրը ներկայացնելու տեսանկյունից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]