Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

2021 թվականի առաջին կիսամյակում 27 տոկոսով ավելացել Է ԱՊՀ-ի առեւտրական շրջանառությունը

2021 թվականի առաջին կիսամյակում 27 տոկոսով ավելացել Է ԱՊՀ-ի առեւտրական 
շրջանառությունը

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ-ի երկրներին այս տարվա առաջին կիամյակում հաջողվել Է Էապես ավելացնել առեւտրական շրջանառությունը, նոյեմբերի 12-ին հայտնել Է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն ԱՊՀ-ի Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Համավարակը լուրջ փորձություն դարձավ մեր պետությունների եւ ամբողջ աշխարհի համար, գործարար ակտիվության նվազման պատճառ եղավ»,- արձանագրել Է նա: Սակայն, Միշուստինի խոսքով՝ «Համագործակցության երկրների տնտեսություններն աստիճանաբար վերականգնվում են»: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում փոխադարձ առեւտուրն աճել Է գրեթե 27 տոկոսով, իսկ արտաքին առեւտրական շրջանառությունն՝ ավելի քան մեկ քառոռրդով, Համագործակցության համախառն ներքին արդյունքի ծավալն ամբողջությամբ վերցված ավելացել Է գործնականում 4,5 տոկոսով»,- նշել Է Ռուսաստանի վարչապետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]