Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Գուրջիև» համույթը համերգային շրջագայություն կունենա եվրոպական երկրներում

«Գուրջիև» համույթը համերգային շրջագայություն կունենա եվրոպական երկրներում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի «Գուրջիև» համույթը նոյեմբեր ամսին համերգային շրջագայություն կունենա եվրոպական մի շարք երկրներում՝ Ֆրանսիա, Բելգիա,Նիդերլանդ, Հունգարիա և Լյուքսեմբուրգ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են համույթից՝ նշելով, որ մեկնարկը կտրվի Դեն Բոշում, Նիդերլանդների ամենահայտնի փառատոններից մեկի՝ «November Music»-ի շրջանակներում, Նոյեմբերի 14-ին։ 

Համույթի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ կարևոր իրադարձություններից է Հունգարիայի «Müpa Budapest» համերգասրահում ներկայացվելիք «Բարտոկ և Կոմիտաս» ծրագրի պրեմիերան։ Հնչելու են 1930-ականներին Բելա Բարտոկի գրի առած ժողովրդական մեղեդիները՝ հավաքագրված Արևմտյան Հայաստանի հայկական գյուղերից:

Բելգիայի Անտվերպեն քաղաքի «deSingel» փառատոնում, որը ռեքվիեմների փառատոն է, համույթը կներկայացնի  հայկական ողբերգեր, հայ հոգևոր երաժշտություն, Կոմիտասի և Գուրջիևի ստեղծագործությունները՝ Լևոն Էսկենյանի գործիքավորմամբ։

«Գուրջիև» համույթն այս համերգաշարի ընթացքում  ՀԲԸՄի հրավերով նոյեմբերի 16-ին, 17-ին և 19-ին հանդես կգա նաև Ֆրանսիայի Փարիզ, Մարսել և Լիոն քաղաքներում։

Այնուհետև «Գուրջիևը» համերգաշարը շարունակելու է Ֆրանսիայի Բորդո քաղաքի «Le Rocher de Palmer» համերգասրահում, որից հետո ելույթ կունենա Լյուքսեմբուրգի Ֆիլհարմոնիայում։

Շրջագայության ավարտը կայանալու է Նիդերլանդների Հաագա և Ամստերդամ քաղաքներում։ Հաագա քաղաքում համերգը կկայանա «Amare Den Haag» համերգասրահում, իսկ Ամստերդամի համերգը՝  «Muziekgebouw» համերգասրահում՝  նոյեմբերի 28-ին։

Համերգային շրջագայության ավարտից հետո համույթը սկսելու է իր 3–րդ սկավառակի ձայնագրությունները, որը հրատարակվելու է գերմանական հանրահայտ ECM records–ի կողմից։

Համերգների հայտագիրը.

Նոյեմբերի 14 «November Music» փառատոն, Դեն Բոշ, Նիդերլանդներ

Նոյեմբերի 16 Cathédrale Sainte-Croix des Arméniens, Փարիզ, Ֆրանսիա

Նոյեմբերի 17 Centre Culturel Alex Manoogian, Լիոն, Ֆրանսիա

Նոյեմբերի 19 Théâtre L'Acte 12, Մարսել, Ֆրանսիա

Նոյեմբերի 21 DE SINGEL International Arts Centre, Անտվերպեն, Բելգիա

Նոյեմբերի 23 Müpa Budapest, Բուդապեշտ, Հունգարիա

Նոյեմբերի 24 Rocher de Palmer փառատոն, Բորդո, Ֆրանսիա

Նոյեմբերի 26 Philharmonie Luxembourg, Լյուքսեմբուրգ

Նոյեմբերի 27 Amare - Den Haag, Հաագա, Նիդերլանդներ

Նոյեմբերի 28 Muziekgebouw, Ամստերդամ, Նիդերլանդներ:

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]