1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել տնտեսության գերակայությունների թեմայով խորհրդակցություն

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել տնտեսության գերակայությունների 
թեմայով խորհրդակցություն

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը, կառավարության տնտեսական ոլորտը համակարգող գերատեսչությունների ղեկավարները, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը և այլք: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, խորհրդակցության սկզբում վարչապետ Փաշինյանը նշել է. «Մենք կառավարության ծրագրում սահմանել ենք, որ ծրագրի հաստատումից հետո եռամսյա ժամկետում պետք է որոշում կայացնենք տնտեսության գերակայությունների, այսինքն՝ գերակա ճյուղերի վերաբերյալ: Եվ այսօր մեր քննարկումը նվիրված է դրան»:

Ըստ աղբյուրի՝ քննարկվել են այն ուղղությունները, որոնք իրենց ներուժով հնարավորություն ունեն դառնալ տնտեսության լոկոմոտիվը և զարգացման հիմնական ճյուղերը: Տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են մի շարք առաջարկություններ և դիտարկումներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]