1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Քննչական կոմիտեն պարզում է Գյումրու 32-ամյա բնակչի մահվան հանգամանքները

Քննչական կոմիտեն պարզում է Գյումրու 32-ամյա բնակչի մահվան հանգամանքները

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր` Գյումրի քաղաքի 32-ամյա բնակչի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, նրա մահվան վերաբերյալ ահազանգը ստացվել է 2021թ. նոյեմբերի 10-ի ժամը 08:10-ին «Գյումրու շտապբուժօգնության կայան» ՓԲ ընկերությունից. տեղեկացվել է, որ «տրավմատիկ շոկ, պոլիտրավմա» ախտորոշումով Գյումրիու բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն քաղաքի՝ 1989թ. ծնված բնակիչ, ով գիտակցության չգալով՝ նշված բժշկական կենտրոնում մահացել է:         

«Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 32-ամյա տղամարդը նշված մարմնական վնասվածքներն  ստացել է իր բնակարանի ննջասենյակի պատուհանից վայր ընկնելու հետևանքով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն,  հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին՝ դեպքի հանգամանքները պարզելու վերաբերյալ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]