1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ռուսաստանը կարևորում է ՄԽ համանախագահների տարածաշրջան լիարժեք ձևաչափով այցելելու պրակտիկան. Զախարովա

Ռուսաստանը կարևորում է ՄԽ համանախագահների տարածաշրջան լիարժեք 
ձևաչափով այցելելու պրակտիկան. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը կարևորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով շարունակել ջանքերը տարածաշրջանի առաջ ծառացած խնդիրները լուծելու նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը լայն միջազգային աջակցություն ունի, ինչպես որ նշված է Ռուսաստանի արտգործնախարարության ընթացիկ տարվա նոյեմբերի 9-ի հայտարարությունում: Կարևոր ենք համարում եռյակի գծով նախևառաջ շարունակել ջանքերը տարածաշրջանի առաջ ծառացած սոցիալ-տնտեսական և մարդասիրական խնդիրների լուծման համատեքստում»,-ասել է Զախարովան

Նա հիշեցրել է Մինսկի խմբի հովանու ներքո Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում սեպտեմբերի 24-ին կայացած հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև:
«Ներկայում եռյակը նախապատրաստվում է կոնտակների մի շարք եվրոպական մայրաքաղաքներում: Կարևոր ենք համարում հնարավորինս արագ վերականգնել եռյակի՝ այս տարածաշրջան լիարժեք ձևաչափով այցելելու պրակտիկան»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]