Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Աստղաձորում շահագործման փուլում է գտնվում խմելու եւ ոռոգման ջրի խորքային հոր

Աստղաձորում շահագործման փուլում է գտնվում խմելու եւ ոռոգման ջրի խորքային հոր

ԳԱՎԱՌ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում շահագործման փուլում է գտնվում խմելու եւ ոռոգման ջրի մատակարարման խորքային հորը, որը նույն համայնքի բնակիչ Ռազմիկ Արզումանյանը նվիրաբերել է Աստղաձոր համայնքապետարանին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Աստղաձոր համայնքի ղեկավար Ռոբերտ Խաչատրյանը, Խորքային հորը կառուցվել է 1996 թվականին, համայնքի բնակիչ Ռազմիկ Արզումանյանի կողմից, սակայն տարբեր պատճառներով այն մնացել է անավարտ եւ երբեւէ չի շահագործվել։ 2018 թվականից այն նվիրատվության կարգով գտնվում է Աստղաձորի համայնքապետարանի հաշվեկշռում, իսկ վերջին երեք տարիների ընթացքում խորքային հորի շինարարությունն ավարտելու եւ շահագործելու նպատակով տեղական բյուջեի միջոցներից հատկացվել է շուրջ 14 միլիոն դրամ։

«Շինարարական ակտիվ աշխատանքներն ընթացել են 2020 եւ 2021 թվականների ընթացքում, եւ արդեն խորքային հորը պատրաստ է շահագործման։ Այն ունի շուրջ 10 լիտր վայրկյան հզորություն եւ կարող է խմելու եւ ոռոգման ջրով ապահովել Ներքին թաղամասի մոտ 1200 տնտեսություններին։ Ի դեպ, այդ թաղամասում արդեն, դարձյալ տեղական միջոցների հաշվին լիովին հիմնանորոգված է խմելու ջրատարի ներքին ցանցը, ուստի խորքային հորի շահագործման դեպքում բնակչությանը կմատակարարվի միանգամայն մաքուր ու բավարար քանակի ջուր։ Նույն թաղամասում նախատեսում ենք ոռոգման համակարգի կառուցում, որպեսզի ոռոգման շրջանում նույն խորքային հորից ոռոգման ջուրն անկորուստ ու ժամանակին մատակարարել տնտեսություններին։ Այս պահին մի կողմից ապահովում ենք խորքային հորի շահագործման թույլտվության համար պահանջվող փաստաթղթերը, մյուս կողմից էլ մաքրում ենք գրունտային ջրերը, որպեսզի սպառողներին խմելու ջուրը մատակարարվի մաքուր վիճակում։ Ամենայն հավանականությամբ, մինչեւ տարեվերջ բնակիչները կունենան երկար տարիներ սպասված ջրամատակարարումը»,-ներկայացրեց Ռոբերտ Խաչատրյանը։

Խոսրով Խլղաթյան  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]