1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ժենյա Ներսիսյանի մահվան կապակցությամբ

Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ժենյա Ներսիսյանի մահվան 
կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ վաստակավոր արտիստ Ժենյա Ներսիսյանի մահվան  կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Խոր վշտով տեղեկացա ՀՀ վաստակավոր արտիստ Ժենյա Ներսիսյանի մահվան մասին։

Հայ ժողովուրդը կորցրեց մեր ժամանակների բացառիկ դերասանուհիներից մեկին, ով իր կերտած կերպարներով հայ թատրոնի լավագույն ներկայացուցիչներից էր: Տաղանդավոր արտիստը ելույթ է ունեցել ոչ միայն հայրենիքում, այլև արտերկրում՝ բեմադրելով բազմաթիվ ներկայացումներ, դասավանդելով հայ գրականություն ու բեմարվեստ:

Անգնահատելի է տիկին Ներսիսյանի ներդրումը հայ թատրոնի կայացման ու զարգացման գործում, նրա բեղմնավոր գործունեությունն իր ուրույն տեղը կզբաղեցնի հայ թատերարվեստի հարուստ ժառանգության մեջ:

Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում տիկին Ներսիսյանի ընտանիքին, գործընկերներին, երկրպագուներին և կիսում կորստյան վիշտը»։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]