1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման համար կհատկացվի 7.5 մլն դրամ

Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման համար կհատկացվի 7.5 մլն 
դրամ

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանա լճում ու նրա ջրահավաք ավազանում ձկան ու խեցգետնի պաշարների հաշվառման համար 2022-ին բյուջեից կհատկացվի 7.5 մլն դրամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի պետբյուջեի նախագծի քննարկմանը՝ ներկայացնելով նախարարությանը հատկացվելիք բյուջեն:

«Սևանա լճում ու նրա ջրահավաք ավազանում ձկան ու խեցգետնի պաշարների հաշվառման միջոցառման համար նախատեսված գումարը կազմում է 7.5 մլն դրամ: Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրմանն ուղղված միջոցառման համար՝ 118 մլն 163 հազար դրամ ընդհանուր գումարով»,- ասաց Պետրոսյանը:

2022 թվականին նախատեսվում է իրականացնել 155 հա ջրածածկ ու ջրածածկման ենթակա տարածքի մաքրում՝ Սևան ազգային պարկի, Մարտունու ու Նորատուսի տեղամասերում: 2021 թվականի պետական բյուջեի վերաբաշխման արդյունքում 3 միավոր հատուկ տեխնիկա է ձեռք բերվել, նախատեսվում է մինչև տարեվերջ մաքրել 50 հա տարածք: Եվս մեկ միավոր տեխնիկա առաջիկայում ձեռք կբերվի դրամաշնորհային միջոցներով՝ «ԵՄ-ն Սևանի համար» ծրագրի շրջանակներում: 2022-ին ևս 89 հա տարածք նախատեսվում է մաքրել Սևան ազգային պարկ ՊՈԱԿ-ի միջոցներով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]