Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները ապօրինի պահվող ինքնաձիգ են հայտնաբերել

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները ապօրինի պահվող ինքնաձիգ են 
հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 3-ին առգրավվել է ապօրինի պահվող ինքնաձիգ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։

«Քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Արմավիր քաղաքի Լերմոնտովո փողոցի 57-ամյա մի բնակիչ ապօրինի զենք-զինամթերք ունի։ Տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո ոստիկանները նշված հասցե մեկնեցին։ Տնից հայտնաբերվեց «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ` դատարկ փամփշտատուփով:
Ըստ 57-ամյա տղամարդու` ինքնաձիգը ձեռք էր բերել 44-օրյա պատերազմի ժամանակ:
Հայտնաբերվածն առգրավվել է»- ասվում է հաղորդագրության մեջ։

Աղբյուրը հայտնում է, որ նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]