Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Հուլիս 2022

Եգիպտոսում գտել են Ռամզես Երկրորդի գանձապետի դամբարանը

Եգիպտոսում գտել են Ռամզես Երկրորդի գանձապետի դամբարանը

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսում գտել են Պտահ-Մ-Վիի՝ Ռամզես Երկրորդի գանձապետի դամբարանը: Այդ մասին հաղորդել Է ARTnews-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պաշտոնյան նաեւ կրել Է թագավորի գրագրի տիտղոսը եւ պատասխանատու Է եղել Ռամզես Երկրորդի տաճարի զոհաբերությունների համար: Դամբարանը հայտնաբերել են Կահիրեի համալսարանի հնագետները՝ Սաքարայում իրականացված պեղումների ընթացքում, որը գտնվում Է Կահիրեից 25 կիլոմետր դեպի հարավ: Իր անվանումը դամբարանների համալիրն ստացել Է պտղաբերության աստված եւ մեռյալների հովանավոր Սաքարայի անունով:

Նա պատկերված Է մումիայի տեսքով՝ բազեի գլխով կամ Էլ հենց թռչունի տեսքով: Դամբարանի պատերին պահպանվել են հիերոգլիֆներ եւ ուրվանկարներ, որոնք պատկերում են հորթի, որին տանում են զոհաբերության: Նաեւ այնտեղ գտել են մի քանի քարաբլոկներ: Գիտնականները ենթադրում են, որ դրանք կարող են լինել շինության առաստաղի հենարանը, որը ժամանակի հետ քանդվել Է:

Պեղումները դեռեւս շարունակվում են եւ, հավանաբար, դամբարանում հետագայում նույնպես կհայտնաբերվեն հետաքրքիր արտեֆակտներ: Եգիպտոսում Ռամզես Երկրորդը կառավարել Է մեր թվարկությունից առաջ Նոր Թագավորության ժամանակաշրջանում (մեր թվարկությունից առաջ 1550-1069 թվականներին): Այն ժամանակ Եգիպտոսը գտնվում Էր իր հզորության բարձրակետում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]