Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Դպրոցների արձակուրդները երկարաձգելու մասին նոր որոշում դեռ չկա. ԿԳՄՍ մամուլի քարտուղար

Դպրոցների արձակուրդները երկարաձգելու մասին նոր որոշում դեռ չկա. ԿԳՄՍ մամուլի 
քարտուղար

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում, համավարակով պայմանավորված, դպրոցների արձակուրդները երկարաձգելու մասին նոր որոշում դեռ չկա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանը նշեց, որ այսօրվա դրությամբ առաջնորդվում ենք այն որոշմամբ, որը կա:

«Առաջնորդվում ենք արձակուրդների հետ կապված ունեցած որոշմամբ: Եթե փոփոխություններ լինեն, ապա մենք կտեղեկացնենք»,- ասաց Գեղամ Մելիքբեկյանը:

Հոկտեմբերի 25-ին ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության համաձայն աշնանային արձակուրդները 1-12-րդ դասարանցիների համար երկարաձգվել են ևս մեկ շաբաթով՝ մինչև 2021 թվականի նոյեմբերի 7-ը ներառյալ: Արձակուրդները երկարաձգելու մասին նոր որոշում չլինելու պարագայում դասերը կվերսկսվեն նոյեմբերի 8-ից:

Բարձրագույն և հետբուհական մասնագիտական ուսումնական հաստատությունների հետ կապված էլ, համաճարակային իրավիճակը վերահսկելու ու հիվանդության տարածումը զսպելու նպատակով, առաջարկվել էր 2021 թվականի հոկտեմբերի 26-ից մինչև նոյեմբերի 15-ը ուսումնական գործընթացի կազմակերպումն իրականացնել առցանց ուսուցմամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]