Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանի Սեբաստիայի և Կուրղինյան փողոցների խաչմերուկում տեղի կունենա երթևեկության կազմակերպման փոփոխություն

Երևանի Սեբաստիայի և Կուրղինյան փողոցների խաչմերուկում տեղի կունենա 
երթևեկության կազմակերպման փոփոխություն

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2021 թ. նոյեմբերի 4-ին Երևան քաղաքի Սեբաստիայի և Կուրղինյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, փոփոխության արդյունքում Սեբաստիայի փողոցի համապատասխան ուղղության երթևեկելի հատվածի 1-ին երթևեկելի գոտին կառանձնացվի միայն «դեպի աջ» (նախկինում «ուղիղ կամ դեպի աջ»-ի փոխարեն)՝ դեպի Կուրղինյան փողոց երթևեկող տրանսպորտային միջոցների համար: Նշված աջ ուղղությամբ երթևեկությունը կկազմակերպվի անընդհատ՝ առանց տվյալ ուղղությամբ լուսացույցի արգելող ազդանշանի հանդիպելու:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]