Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մխչյան գյուղի երկու բնակիչ հրազեն է հանձնել ոստիկաններին

Մխչյան գյուղի երկու բնակիչ հրազեն է հանձնել ոստիկաններին

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Արտաշատի բաժինը հոկտեմբերի 31-ին, ժամը 22.45-ին հաղորդում է ստացել, որ Ծաղկաշեն գյուղում կրակոցներ են հնչում, և որ նմանատիպ ձայն լսվել է նաև նախորդ օրը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում կարճ ժամանակում պարզվել են կատարվածի մի շարք հանգամանքներ, իսկ արդեն նոյեմբերի լույս 1-ի գիշերը, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բաժին բերման է ենթարկվել Մխչյան գյուղի բնակիչ 39-ամյա մի տղամարդ։

«Հետագա միջոցառումների շնորհիվ նա ոստիկաններին է ներկայացրել «Բերետտա» և «Բենելի» տեսակի 12 մմ տրամաչափի հրացաններ՝ հայտնելով, որ հոկտեմբերի 31-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Մխչյան գյուղի Հարավ-Կովկասյան երկաթգծի հարակից պարսպապատ տարածքում ինքն է կրակել ապակե շշերի ուղղությամբ: Բացատրական աշխատանքի արդյունքում 51-ամյա մի տղամարդ, որը նույնպես Մխչյանի բնակիչ է, կամավոր հանձնել է գործարանային համարով ակոսափող հրազեն՝ հայտնելով, որ այն ձեռք է բերել 2020 թվականի սեպտեմբերին Արցախյան պատերազմի ժամանակ: Ի դեպ, հրազենը նույն տարածքում էր, որտեղ հնչել են կրակոցներ։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am