1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Լավրովը Բայրամովի հետ քննարկել է եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը

Լավրովը Բայրամովի հետ քննարկել է եռակողմ հայտարարությունների կատարման 
ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների արդիական հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգը:

Մտքեր են փոխանակվել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման շուրջ՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լիարժեք հրադադար հաստատելու և բոլոր ռազմական գործողությունները դադարեցնելու մեկ ամյակը:     

Երկու երկրների ԱԳ ղեկավարները «ճշգրտել են ժամերը» հայ-ադրբեջանական սահմանին լարվածության վերացման, Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական բոլոր կապերի ապաշրջափակման, տարածաշրջանային համագործակցության համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու վերաբերյալ հարցերի շուրջ:

Սերգեյ Լավրովն ընդգծել է ջանքերը շարունակելու կարևորությունը՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական-դիվանագիտական հարաբերությունների բոլոր հարցերի համալիր կարգավորմանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]