Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բայդենը և Էրդողանը քննարկել են Անդրկովկասում, Սիրիայում, Լիբիայում «դիվանագիտական ջանքերը» և իրադրությունը Միջերկրականի

Բայդենը և Էրդողանը քննարկել են Անդրկովկասում, Սիրիայում, Լիբիայում 
«դիվանագիտական ջանքերը» և իրադրությունը Միջերկրականի

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հռոմում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպմանը քննարկել են Անդրկովկասում, Սիրիայում, Լիբիայում «դիվանագիտական ջանքերը» և իրադրությունը Միջերկրականի արևելքում: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:

Բայդենը նաև երախտագիտություն է հայտնել Էրդողանին՝ օգոստոսին Աֆղանստանում ավարտված ամերիկյան գործողությանը աջակցելու համար:

ԱՄՆ նախագահը, սակայն, նշել է ԱՄՆ-ի անհանգստությունն այն մասին, որ Թուրքիան տիրապետում է ռուսական Ս-400 համակարգերի, հայտնել Է Սպիտակ տունը:

Էրդողանի վարչակազմը Twitter-ում հայտնել է, որ դրական մթնոլորտում անցած բանակցություններում քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային թեմաները։ Դրա տեղեկացմամբ՝ նախագահները «պայմանավորվել են համատեղ մեխանիզմ ստեղծել երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման և զարգացման համար»:

ՏԱՍՍ-ը նշում է, թե Թուրքիայում սպասում էին, որ նախագահների հանդիպումը Հռոմում կտևի մոտ 20 րոպե, բայց նրանք ավելի քան մեկ ժամ են խոսել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]