Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀՀ նախագահ Սարգսյանը Գլազգոյում կմասնակցի կլիմայական փոփոխություններին վերաբերող COP26 միջազգային խոշոր համաժողովին

ՀՀ նախագահ Սարգսյանը Գլազգոյում կմասնակցի կլիմայական փոփոխություններին վերաբերող COP26 միջազգային խոշոր համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է Միացյալ Թագավորություն՝ մասնակցելու Գլազգոյում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովին (COP26), որը համանախագահելու են Միացյալ Թագավորությունն ու Իտալիան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, հասարակայնության հետ կապերի վարչությունից,քննարկումներին մասնակցելու են պետությունների ղեկավարներ, կլիմայի փոփոխության փորձագետներ, գործարար ու քաղաքացիական հանրության առաջնորդներ:

«Համաժողովը նպատակ ունի մշակել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համաձայնեցված գործողությունների ծրագիր: Դրան են ուղղված օրակարգային թեմաները՝ օգնել համայնքներին՝ պատրաստ լինել կլիմայի փոփոխության ամենավատ ազդեցություններին, մոլորակի կենսաբազմազանությունը պահպանելու նպատակով պաշտպանել և վերականգնել բնական միջավայրերը և էկոհամակարգերը, արագացնել անցումը մաքուր էներգիայի՝ խթանելով քիչ ծախսատար վերականգնվող աղբյուրների օգտագործումն ու պահեստավորումը, մաքրել օդը` արագացնելով զրոյական արտանետման տրանսպորտային միջոցների օգտագործումն ամբողջ աշխարհում, խրախուսել և բացահայտել ֆինանսական համակարգերի զարգացումն ու կանաչ աշխատատեղերի ստեղծումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ համաժողովին կմասնակցեն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը, Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին, Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն, Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և այլք:

ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Հայաստանի նախագահը ելույթով հանդես կգա համաժողովին շրջանակում կայանալիք Համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովում: Համաժողովի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը նաև երկկողմ հանդիպումներ կունենա:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]