Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Վարչապետի գավաթ. մեկնարկել է սիրողական կրոսավազքի մրցաշարը

Վարչապետի գավաթ. մեկնարկել է սիրողական կրոսավազքի մրցաշարը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզում մեկնարկեց «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթի» 2-րդ մարզաձևի` սիրողական կրոսավազքի մրցաշարը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, կրոսավազքին մասնակցում են հարյուրավոր քաղաքացիներ տարբեր տարիքային խմբերում` 15-17 տարեկան աղջիկներ և տղաներ, որոնք կհաղթահարեն 3 կմ, 18-35 տարեկան կանայք և 18-40 տարեկան տղամարդիկ, որոնք կվազեն 10 կմ, և 36 տարեկանից բարձր տարիքի կանայք ու 41 տարեկանից բարձր տարիքի տղամարդիկ, որոնց վազքի երկարությունը նույնպես 10 կմ է:

Մրցաշարն անցկացվում է Երևան-Էջմիածին մայրուղում։ «Վարչապետի գավաթ» մրցաշարի անցկացման նպատակը հանրապետությունում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացումն է, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչությունը:

Կրոսավազքին մասնակցում է նաև Արմենպրեսի սպորտային լրագրող Վարվառա Հայրապետյանը։

Լուսանկարները` Հայկ Մանուկյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]