ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը Շենգավիթ վարչական շրջանում 13 խախտում է հայտնաբերել
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ պարեկային ծառայության հետ հոկտեմբերի 28-ին համատեղ վերահսկողություն է իրականացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնից, դիտարկվել է Շենգավիթով ուղևորափոխադրում կատարող հանրային տրանսպորտում COVID-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակը։ Ուսումնասիրվել է 103 տրանսպորտային միջոց։
Ըստ աղբյուրի՝ տեսչական մարմնի տրանսպորտային մասնագետները հայտնաբերել են 13 խախտում։ Վարորդների և ուղևորների կողմից դիմակ չկրելու հիմքով կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ։
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնից հայտնում են, որ հանրային տրանսպորտի նկատմամբ վերահսկողությունը առաջիկա օրերին ևս կշարունակվի։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում