Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Դեկտեմբեր

DigiTec-ին IDBank-ն ու Իդրամը կզարմացնեն իրենց տաղավարով ու նորարարական մոտեցումներով

DigiTec-ին IDBank-ն ու Իդրամը կզարմացնեն իրենց տաղավարով ու նորարարական 
մոտեցումներով

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հոկտեմբերի 29-31-ը տեղի կունենա ՏՏ ոլորտի խոշորագույն և ամենասպասված միջոցառումը՝ DigiTec 2021-ը։ Ամենամյա տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսին կմասնակցեն նաև Հայաստանում ֆինտեխ ոլորտի առաջատար Իդրամ ընկերությունն ու ամենանորարար IDBank-ը։

 Իդրամի մարքեթինգի բաժնի ղեկավար Գոռ Ամիրյանի խոսքով՝ առաջին անգամ են մասնակցում DigiTec-ին և ստրատեգիական գործընկեր IDBank-ի հետ ամենայն լրջությամբ են մոտեցել խնդրին։ «DigiTec-ն այն հարթակն է, որը միավորում է տեղեկատվական տեխնոլոգիաներն իրենց աշխատանքում օգտագործող ու դրանցով մարդկանց կարևոր պահանջմունքներ բավարարող նորամուծություններ ստեղծող ընկերություններ։ Իդրամն ու IDBank-ն իրենց միասնական առցանց հարթակով վերջին 2 տարվա ընթացքում ապացուցել են, որ հանդիսանում են հենց այդ տեսակի ու որակի ընկերություններ։ Տեխնոլոգիաները մեզ հնարավորություն են տալիս հեշտացնել մեր հաճախորդների ֆինանսների կառավարումը, ֆինանսական տեսանկյունից միմյանց հետ հաղորդակցումն ու, իհարկե, վճարումները։ QR վճարումներն այսօր դարձել են մեր առօրյայի մի մասը։ Երբ մենք մտնում ենք խանութ կամ գնում ենք կատարում առցանց խանութներից, շատ ավելի հեշտ է ընդամենը սքանավորել QR կոդն ու վճարել, քան, օրինակ, լրացնել քարտի տվյալները կամ վճարել կանխիկով։ Հենց QR վճարումներինև դրա միջոցով աշխատող առաջին թվային ապառիկ՝ Rocet Line պրոդուկտներին ենք նվիրել մեր DigiTec-ի տաղավարը։ Հրավիրում ենք բոլոր այցելուներին մեզ հետ բացահայտելու Idram&IDBank հավելվածով վճարումների փորձառությունը, ինչպես նաև մասնակցելու ինտերակտիվ խաղին»,- պատմեց Գոռ Ամիրյանը։

 IDBank-ի մարքեթինգի բաժնի ղեկավար Տաթևիկ Հովհաննիսյանն էլ իրենց հաճախորդներին հրավիրեց ցուցահանդեսին՝ վստահեցնելով, որ երկու ստրատեգիական գործընկեր ընկերությունների տաղավարի կողքով հաստատ չեն կարողանա անտարբեր անցնել․ «Մեզ համար կարևոր է, որ այցելուները ոչ միայն պարզապես գեղեցիկ կամ տեխնոլոգիապես հագեցած տաղավար տեսնեն, այլև որոշակի գիտելիքներ ստանան ֆինանսական աշխարհում ներկայում կիրառվող տեղեկատվական տեխնոլոգիաների մասին։ Մեր մասնագետները կլինեն տարածքում և թե՛ ֆիզիկական անձանց, թե՛ բիզնեսի ներկայացուցիչներին մանրամասն կներկայացնեն ֆինանսական տեխնոլոգիաների բոլոր առավելությունները։ Իսկ մեր թիմակիցները հաստատ չեն վրիպի Ձեր աչքից»,- ասել է Տաթևիկ Հովհաննիսյանը։

 Իդրամն ու IDBank-ը ներկայում հանդիսանում են հայաստանյան ֆինանսական շուկայի ամենանորարար ընկերությունները, որոնք հնարավորություն են տալիս մեկ ակնթարթում դառնալ Բանկի հաճախորդ, կատարել վճարումներ, ստանալ վարկեր և այլն, և այդ ամենը՝ միմիայն սմարթֆոնով։ Idram&IDBank հավելվածում առաջինը Հայաստանում և դեռևս միակը, ընկերություններն առաջարկում են թվային ապառիկ՝ Rocket Line, որով կարելի է գնումներ կատարել հիմա, վճարել մի քանի ամսվա ընթացքում՝ նույնիսկ առանց հավելյալ տոկոսներ վճարելու։

 ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

 


 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]