Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի 20 անվանակարգում ներկայացվել է 137 հայտ

«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի 20 անվանակարգում ներկայացվել է 137 
հայտ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի նախագահությամբ կայացել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի կազմկոմիտեի նիստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը տեղեկացնում է, որ նախարարի տեղակալն ուրախությամբ արձանագրել է, որ հայտարարված 20 անվանակարգերում ստացվել է 137 հայտ, որն աննախադեպ քանակ է մրցույթի պատմության մեջ:

Մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 25-ն էր: Հանձնաժողովի նիստի օրակարգում քննարկվել և հաստատվել են հայտերի հիման վրա հայտերը գնահատող փորձագիտական հանձնաժողովի անդամների առաջադրման, հայտերի գնահատման համար ժամկետի սահմանման, հայտերի գնահատման և հաղթողների որոշման կարգի հաստատման վերաբերյալ հարցերը:

Նախարարի տեղակալը հայտերի գնահատման փորձագիտական խմբի համար որպես գնահատման կարևորագույն չափանիշ կարևորել է այն հանգամանքը, որ ներկայացված հայտերում առաջադրված սոցիալական նորարարությունները գնահատվեն հանրության առջև ծառացած մարտահրավերների հասցեագրման տեսանկյունից:

Քննարկմանը կազմկոմիտեի անդամները որոշում են կայացրել «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի հայտերը գնահատող փորձագիտական հանձնաժողովի անդամներ ներառելու համար դիմել ՀՀ բուհերին, Գիտության կոմիտեին, Գիտությունների ազգային ակադեմիային՝ յուրաքանչյուր անվանակարգում 2 ներկայացուցիչ և դրանով իսկ օբյեկտիվությունն առավելագույնս ապահովելու նպատակով: Կազմկոմիտեի անդամները վերանայել են գնահատման չափանիշները, դրանց բովանդակությունը, դասակարգել գնահատման ցուցանիշները՝ ըստ դրանց կարևորության: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կրկին հանդիպել՝ քննարկելու փուլային անելիքները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]