1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ձմեռային 25-րդ  Օլիմպիական խաղերի արարողությունների վայրերը որոշվել են  

Ձմեռային 25-րդ  Օլիմպիական խաղերի արարողությունների վայրերը որոշվել են

 

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Միլան և Կորտինա  դ’ Ամպեցցո քաղաքներում 2026 թվականին անցկացվելիք ձմեռային 25-րդ  Օլիմպիական  խաղերի կազմկոմիտեն հաստատել է որոշ մրցումների և արարողությունների վայրերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Արենա դի Վերոնայում, որը գտնվում է Լոմբարդիայի մայրաքաղաքից երկու ժամ հեռավորության վրա, տեղի կունենան  խաղերի փակման և պարալիմպիկի  բացման արարողությունները։ 

Ի դեպ, հին հռոմեական ամֆիթատրոնում, որը կառուցվել է մ.թ.ա 30 թ., պարբերաբար կազմակերպվում են օպերային ներկայացումներ և էստրադային համերգներ։ 

Ձմեռային 2026թ. մարզահանդեսի բացման արարողությունը տեղի կունենա Միլանի «Սան Սիրո»  ստադիոնում։ 

Սկի-ալպինիստները, ովքեր իրենց նորամուտը կնշեն խաղերում, մեդալների համար կպայքարեն  Շվեյցարիայի սահմանին մոտակա Բորմիո քաղաքում: Այնտեղ իրենց ունակությունները կդրսևորեն նաև լեռնադահուկորդները։ 

Դահուկավազորդները, դահուկացատկորդները, բիաթլոնիստները և չմշկորդները կմրցեն մարզասերներին  հայտնի Val di Fiemme-ի ասպարեզներում:

Իտալական կողմը շարունակում է խորհրդակցությունները ՄՕԿ-ի հետ՝ մրցավայրերի որոշման հարցում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]