Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Դեկտեմբեր

Լճավանում ասֆալտապատվել է 1700 գծամետր երկարությամբ ճանապարհ

Լճավանում ասֆալտապատվել է 1700 գծամետր երկարությամբ ճանապարհ

ԳԱՎԱՌ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Լճավան համայնքում «Համաշխարհային բանկի» միջոցների հաշվին ասֆալտապատվել է 1 700 գծամետր ճանապարհ եւ նույնքան երկարությամբ էլ՝ միակողմանի մայթ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Լճավանի ղեկավար Լյովա Գեւորգյանը, համայնքի ներսում ասֆալտապատված ճանապարհի ընդհանուր մակերեսը կազմել է 12 հազար 130 քառակուսի մետր։ 1 700 քառակուսի մետր էլ կազմում է ասֆալտապատված միակողմանի մայթը։ Շինարարական աշխատանքներն իրականացվել են Ծովակ-Լճավան-Մաքենիս-Ախպրաձոր մարզային նշանակության ճանապարհի հիմնանորոգման ծրագրի շրջանակում։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 1 միլիարդ 400 միլիոն դրամ։ Կառուցվել է նաև 1 700 գծամետր երկարությամբ ջրահեռացման համակարգ։

«Այսօրվա Լճավանն արդեն ունի լիովին նորացված ու բարեկարգ տեսք։ Վերջապես հայրենի կառավարության ջանքերով իրականացավ մեր համայնքի բնակիչների երազանքը, որին նրանք տասնամյակներով էին սպասել։ Ասֆալտապատվել են նաեւ մանկապարտեզ եւ դպրոց տանող ճանապարհները։ Համոզված ենք, որ կենսական կարեւոր նշանակության այս ճանապարհի հիմնանորոգումը մեծապես կխթանի Լճավանի ու նրան հարեւան գյուղերի զարգացումը, մարդիկ կամրանան իրենց հողի վրա, կապրեն ու կարարեն  շատ ավելի բարեկարգ ու բարվոք պայմաններում»,-ասաց համայնքի ղեկավարը։  

Ծովակ-Լճավան-Մաքենիս-Ախպրաձոր մարզային նշանակության ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների մեկնարկը տրվել էր 2020 թվականի վերջերին եւ այժմ մոտենում է ավարտական փուլին։

Խոսրով Խլղաթյան

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]