Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել Է 244,9 միլիոնը

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել Է 244,9 միլիոնը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հոկտեմբերի 28-ի առավոտվա դրությամբ կազմել Է 244 միլիոն 996 հազար 373: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Ջոնս Հոփքինսի ամերիկյան համալսարանի տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 4 միլիոն 971 հազար 538 մարդ: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան:

Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել Է 45 միլիոն 703 հազար 960 COVID-19-ով ախտահարված, իսկ վիրուսով վարակվելու հետեւանքներից մահացածների թիվը հասել Է 741 հազար 231-ի: Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել Է 34 միլիոն 215 հազար 653-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվը երկրում կազմել Է 455 հազար 653 մարդ:

Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում Է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է 21 միլիոն 766 հազար 168 հիվանդացած, մահացել Է 606 հազար 679 մարդ: Համավարակի ժամանակաշրջանում աշխարհում բաշխվել Է կորոնավիրուսի դեմ 6,8 միլիարդ չափաբաժին պատվաստանյութ: Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը հոկտեմբերի 28-ի առավոտվա դրությամբ կազմել Է 639,9: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 2284, Հնդկաստանում՝ 327, Բրազիլիայում՝ 2828 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]