Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ինչ տեղաշարժեր են ուրվագծվում Երևան-Ռիադ հարաբերություններում. մեկնաբանում է Շահան Գանտահարյանը

Ինչ տեղաշարժեր են ուրվագծվում Երևան-Ռիադ հարաբերություններում. մեկնաբանում 
է Շահան Գանտահարյանը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը ՀՀ նախագահի՝ Սաուդյան Արաբիա կատարած այցի ֆոնին մեկնաբանել է, թե  ի՞նչ տեղաշարժեր են ուրվագծվում  Երևան-Ռիադ հարաբերություններում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Գանտահարյանն ընդգծեց, որ Ռիադը հանգիստ չի ընկալում անկարայակենտրոն թուրանական- իսլամական բեւեռի առաջադրանքը։ Նրա խոսքով՝ արաբական աշխարհի եւ հատկապես սուննի զանգվածի վրա ազդեցության մրցապայքարում Անկարան սկսել էր հավակնոտ քայլեր առնել եւ սպառնալ Ռիադին։ «Սիրիական պատերազմի որոշ փուլերին, գետնի վրա հակամարտող ուժերի ազդեցության առումով սուր կերպով զգալի էր թուրքական եւ Սաուդյան հովանավորությունների միջեւ հակասությունը։ Իսկ եթե կենտրոնանանք  Հարավային Կովկասում Անկարայի առած մեծ քայլի վրա, ապա Սաուդյան Արաբիան պիտի չողջուներ այդ քայլը` հեռանկարային դրվածքով տեսնելով թուրանական անկարայակենտրոն նոր իսլամական բեւեռի ձեւավորման քաղաքական նպատակը: Բայց այստեղ կար նաեւ Իրանի սահմանային կարգավիճակը փոխելու իրականությունը, որը սկզբունքով պիտի բխեր Սաուդյան Արաբիայի շահերից։ Այս ուղղությունն է փոխվել  որոշակի առումով։ Իհարկե, ոչ հիմնովին»,- ասաց նա։ 

Գանտահարյանի գնահատմամբ՝ այս բոլորի շարժառիթները Իրանի գործոնի հարաբերակցությամբ դիտարկելը իրատեսական է: «Եւ ավելորդ չէ նշել, որ ո՛չ միայն հռետորաբանական, այլ նաեւ բանակցային առումով լարվածության մեղմացման տանող նոր գործընթաց է  սկսել Ռիադի եւ Թեհրանի միջեւ: Կարծում եմ այս բոլոր հանգամանքները պետք է դիտարկել  Ռիադ-Երևան դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործընթացը ուրվագծելիս»,- եզրափակեց նա։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]