Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Դեկտեմբեր

Չինաստանից սպառնալիքն աճում Է օրեցօր. Թայվանի ղեկավար

Չինաստանից սպառնալիքն աճում Է օրեցօր. Թայվանի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թայվանի վարչակազմի ղեկավար Ցայ Ինվենը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել Է, որ Չինաստանի կողմից սպառնալիքն օրեցօր աճում Է, եւ նշել Է, որ հավատում Է հարձակման դեպքում ԱՄՆ-ի աջակցությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Չինաստանից սպառնալիքն աճում Է օրեցօր»,-ասել Է Թայվանի ղեկավարը: Նրա կարծիքով՝ Չինաստանի եւ Թայվանի միջեւ թերիմացության մակարդակի նվազման համար օգտակար կլիներ հաղորդակցության ընդլայնումը:

«Մենք կարող ենք նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ խոսել մեր տարաձայնությունների մասին»,-նշել Է նա: Նա նաեւ կարծիք Է հայտնել, որ ԱՄՆ-ն աջակցություն կցուցաբերի Թայվանին «մայրցամաքի կողմից հարձակման դեպքում»: 1979 թվականի ամերիկյան օրենքը սահմանում Է միասնական Չինաստանի սկզբունքի աջակցություն, սակայն նախատեսում Է ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Թայվանին:

ՉԺՀ-ի կենտրոնական կառավարության եւ նրա կղզի նահանգի միջեւ պաշտոնական հարաբերություններն ընդհատվել են 1949 թվականին այն բանից հետո, երբ Չինաստանի կոմունիստական կուսակցության հետ քաղաքացիական պատերազմում պարտություն կրած Գոմինդանի ուժերը՝ Չան Կայշիի գլխավորությամբ, տեղափոխվեցին Տայվան:

Կղզու եւ մայրցամաքային Չինաստանի միջեւ գործնական եւ ոչ պաշտոնական շփումները վերսկսվել են 1980-ական թվականների վերջերին: 1990-ական թվականների սկզբից կողմերն սկսել են շփվել ոչ կառավարական կազմակերպությունների՝ Թայվանի նեղուցով հարաբերությունների զարգացման Պեկինի ասոցիացիայի եւ նեղուցի միջոցով փոխանակումների Տայբեյի հիմնադրամի միջոցով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]