Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի B-1B Lancer ռմբակոծիչները կողմնորոշված են ռուսական նավատորմի ոչնչացմանը. Forbes

ԱՄՆ-ի B-1B Lancer ռմբակոծիչները կողմնորոշված են ռուսական նավատորմի ոչնչացմանը. Forbes

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան B-1B Lancer ռազմավարական ռմբակոծիչները կարող են օգտագործվել Սեւ Եւ Բալթիկ ծովերում Ռուսաստանի նվատորմի ոչնչացման համար: Հոկտեմբերի 27-ին այս պնդմամբ հանդես Է եկել Forbes հանդեսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հանդեսի տվյալներով՝ B-1B Lancer-ներն առաջիկա տարիներին օգտագոծվելու են ԱՄՆ-ի հակառակորդների ծովային ուժերի ահաբեկման համար: Դրան Է նպաստում այն հանգամանքը, որ 2017 թվականին այդ ռմբակոծիչներն ադապտացվել են մինչեւ 24 LRASM (Long-Range Anti-Ship Missile) մեծ հեռահարության հականավային հրթիռներ կրելու համար: «Երկու B-1-եր կարող են 48 LRASM հրթիռներով կրակել ռուսական Բալթիական նավատոմին:

Դա բավական Է, որպեսզի միանգամից ջրասույզ արվի ամբողջ նավատորմը եւ տարածաշրջանում վերացվի ԱՄՆ-ի եւ դաշնակիցների նավերի համար մեծ սպառնալիքը»,- գրում Է Forbes-ը: Հրատարակության կարծիքով՝ ռուսական նավատորմին հարվածելու համար ամերիկյան ռմբակծիչներին հարկ չի լինի խախտելու ՌԴ-ի պետական սահմանները: LRASM-ի բնութագրերը, Forbes-ի տվյալներով՝ թույլ կտան «Սեւ ծովում B-1-երով հարվածներ հասցնել ռուսական նավերին ՆԱՏՕ-ի օդային տարածությունից», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]