Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հաստատվել է Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը

Հաստատվել է Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներն են՝

Սուրեն Պապիկյան - ՀՀ փոխվարչապետ

Կարեն Թռչունյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

Նաիրի Սարգսյան - ՀՀ վարչապետի օգնական

Սարգիս Հայոցյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ

Եղիշե Կիրակոսյան - Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

Հայկակ Արշամյան - «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)

Հովհաննես Մովսիսյան - «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Մխիթար Հայրապետյան - Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ,«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Գուրգեն Գասպարյան - «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի ձեռագիր հավաքածուների թվայնացման բաժնի ղեկավար (համաձայնությամբ)

Արեգ Հովհաննիսյան - «Հակադոպինգային գործակալություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն, կենս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ)

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

Վարուժան Աթաբեկյան - Երևանի պետական համալսարանի հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի վարիչ, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր 

Մխիթար Գաբրիելյան - Երևանի պետական համալսարանի հնագիտության և ազգագրության ամբիոնի դոցենտ, պատմ. գիտ. թեկն.

Նարինե Խաչատրյան - Երևանի պետական համալսարանի անձի հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբ. գիտ. թեկն., դոցենտ

Աննա Փոլադյան - Երևանի պետական համալսարանի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, կենս. գիտ. թեկն, դոցենտ

Հայկ Քոչարյան - Երևանի պետական համալսարանի արաբագիտության ամբոնի վարիչ, պատմ. գիտ. թեկն., դոցենտ

Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

Հասմիկ Վարդումյան - Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի ասպիրանտ

Խաչիկ Աբաջյան - Երևանի պետական համալսարանի մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի մագիստրատուրայի ուսանող

Գոռ Օհանյան - Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող

Դավիթ Ափոյան - Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտ

Դավիթ Առաքելյան - Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ասպիրանտ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]