1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ նախագահը հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգ, ԶՈՒ գերագույն հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

ՀՀ նախագահը հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգ, ԶՈՒ գերագույն հրամանատարի 
տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրություններ կարճատև աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 27-ին հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգ, երկրի Զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալ, շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ նախագահի նստավայրից, մանրամասնելով, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-էմիրաթական դինամիկ զարգացող հարաբերությունների խորացմանը, տարածաշրջանային և միջազգային հիմնախնդիրներին վերաբերող մի շարք հարցեր:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ԱՄԷ-ում հանդիպել է նաև Բահրեյնի թագավոր Համադ բին Իսա Ալ Խալիֆայի հետ: Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]