1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Նիգերիայում ավելի քան 12 մլն երեխա վախենում է դպրոց հաճախել

Նիգերիայում ավելի քան 12 մլն երեխա վախենում է դպրոց հաճախել

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիգերիայում ավելի քան 12 մլն երեխա դպրոց չի հաճախում՝ զինյալների կողմից առևանգվելու մտավախության պատճառով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է երկրի նախագահ Մուհամադու Բուհարին:

«Այս պահի դրությամբ ավելի քան 12 մլն երեխա հոգեբանական տրավմա ունեն և վախենում են դպրոց հաճախել, հատկապես աղջիկները: Կրթական համակարգի վրա հարձակումները, մասնավորապես աշակերտների առևանգումը, զինյալների գործողությունների աճը, դպրոցներում ընդհանուր անվտանգության բացակայությունը վատացրել են իրավիճակը՝ մեծացնելով այն երեխաների թիվը, ովքեր չեն ցանկանում հաճախել դպրոց»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Նիգերիայի նախագահը:

Նա հավելել է, որ այն երեխաների հոգեկան վիճակը, ում դպրոցների վրա հարձակումներ են եղել կամ ում համադասարանցիներին կամ ուսուցիչներին առևանգել են, տրավմայի է ենթարկված, նրանք ավելի վատ են կենտրոնանում ուսման վրա և քիչ են հաճախում դասերի:

Վերջին մի քանի տարիներին Նիգերիայում չեն դադարում դպրոցականների զանգվածային առևանգումները: Հանցագործները երեխաների դիմաց գումար են պահանջում: 2020 թվականի դեկտեմբերից մինչ օրս երկրում ավելի քան 1000 աշակերտ է առևանգվել:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]