Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Դեկտեմբեր

Էրդողանն ու Բայդենը Գլազգոյում կքննարկեն F-35 կործանիչների հարցը

Էրդողանն ու Բայդենը Գլազգոյում կքննարկեն F-35 կործանիչների հարցը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գլազգոյում կայանալիք ՄԱԿ-ի՝ կլիմայական փոփոխությունների 26-րդ համաժողովի շրջանակում հանդիպելու է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Ադրբեջանից Թուրքիա վերադառնալու ճանապարհին հայտնել է հենց Էրդողանը:

Հանդիպմանը օրակարգում գլխավոր հարցը լինելու է F-35 կործանիչների հարցը, որի համար թուրքական կողմը վճարել է 1.4 մլրդ ԱՄՆ դոլար, սակայն ամերիկյան կողմը դեռևս ոչ մի կործանիչ չի մատակարարել:

«Մենք պետք է քննարկենք, թե ինչպես է սա մեզ փոխհատուցվելու»,- ասել է Էրդողանը:

2019 թվականին Վաշինգտոնը Թուրքիային հեռացրել է F-35 կործանիչների ծրագրից՝ կապված Անկարայի կողմից ռուսական S-400 հակահրթիռային համակարգեր ձեռք բերելու փաստի հետ: Թուրքական կողմը հայտարարել էր, որ ռուսական հակահրթիռային համակարգերը սպառնալիք չեն կարող դառնալ ՆԱՏՕ-ի համար:

 

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]