Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Դեկտեմբեր

ԱՄՆ ոստիկանությունը ստուգում է առողջապահության նախարարությունում պայթյունի մասին հաղորդման իսկությունը

ԱՄՆ ոստիկանությունը ստուգում է առողջապահության նախարարությունում պայթյունի 
մասին հաղորդման իսկությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների ոստիկանությունն առողջապահության նախարարությունում պայթյունի սպառնալիքի մասին հաղորդումից հետո ստուգումներ է սկսել գերատեսչության շենքում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Fox հեռուստաընկերությունը:

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իբրև նախազգուշական միջոցառում՝ մարդկանց սկսել են տարհանել գերատեսչության շենքից: Այդ տարածքում ավելացվել է ոստիկանների թիվը:

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]