Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Դեկտեմբեր

«Արարատ-Արմենիա»-ն գոլառատ խաղում հաղթեց ԲԿՄԱ-ին

«Արարատ-Արմենիա»-ն գոլառատ խաղում հաղթեց ԲԿՄԱ-ին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության 11-րդ տուրում ԲԿՄԱ-ն սեփական հարկի տակ ընդունեց «Արարատ-Արմենիա»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գոլառատ խաղում «Արարատ-Արմենիա»-ն առավելության հասավ 2:3 հաշվով: «Բանակայինների» կազմում աչքի ընկան Մարտին Գրիգորյանը և Միքայել Միրզոյանը, իսկ «Արարատ-Արմենիա»-ից` Մաիլսոն Լիման և Յուսուֆ Օտուբանջոն (դուբլ):

«Արարատ-Արմենիան» գլխավորում է մրցաշարային աղյուսակը 31 միավորով, իսկ ԲԿՄԱ-ն եզրափակում է այն  3 միավորով:

Ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի առաջնության 11-րդ տուրի շրջանակներում միմյանց դեմ մրցեցին «Ալաշկերտ»-ը և «Նոա»-ն: Երևանի «Նաիրի» մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսին թիմերից և ոչ մեկը չօգտագործեց իր հնարավորությունները: Երկրորդ խաղակեսում ևս դարպասի գրավում չարձանագրվեց, և խաղն ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով:

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]