Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՀՀ սահմանները 2010-ին վարչատարածքային բաժանման մասին օրենքի ընդունումից հետո չեն փոխվել. Փաշինյան

ՀՀ սահմանները 2010-ին վարչատարածքային բաժանման մասին օրենքի ընդունումից 
հետո չեն փոխվել. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության սահմանների փոփոխություն տեղի չի ունեցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Ազգային ժողովում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Ղազինյանի հարցին, թե այս պահին որն է Հայաստանի պետական սահմանը:

«Հայաստանի Հանրապետությունը ելնում է նույն սահմանից, որը նկարագրված է 2010 թվականին ընդունված ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքում: Այդտեղ նկարագրված է, թե որտեղ է ավարտվում Հայաստանը և որտեղ է սկսվում Ադրբեջանը: Մենք այսօր ելնում ենք այդ իրողությունից, ինչն, իհարկե, չի նշանակում, որ դա 100 տոկոսանոց ճշգրիտ է: Մենք ասում ենք, որ Սոթք-Խոզնավար շրջանում Ադրբեջանի զինված ուժերը խախտել են մեր սահմանը, մնացած հատվածներում մենք ունենք որոշակի ստատուս քվո»,- նշել է ՀՀ վարչապետը՝ հայտնելով, որ Հայաստանի տարածքը արձանագրվել է 2010 թվականի Վարչատարածքային բաժանման մասին օրենքի քվեարկությամբ, և Հայաստանի զինված ուժերն էլ առաջնորդվում են այս տրամաբանությամբ:

Փաշինյանն արձանագրել է նաև, որ գործող սահմանը ճշգրիտ դեմարկացիայի և դելիմիտացիայի խնդիր ունի:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]