Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երթուղիները պետք է խորհրդանշեն խաղաղությունը, ոչ թե կոնֆլիկտը. Փաշինյանն անդրադարձավ ապաշրջափակմանը

Երթուղիները պետք է խորհրդանշեն խաղաղությունը, ոչ թե կոնֆլիկտը. Փաշինյանն 
անդրադարձավ ապաշրջափակմանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածաշրջանում կոմունիկացիաների բացումը պետք է ունենա անվտանգության և խաղաղության տրամաբանությունը, նպատակադրումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ-ից Թագուհի Ղազարյանի՝ ապաշրջափակման մասին հարցին:

«Կարծում եմ՝ երբ խոսք է գնում միջանցքների մասին, այդ միջանցքային տրամաբանությունները և միջանցքային հռետորիկան ավելի է խորացնում հակադրությունը, թշնամանքը, թշնամության մթնոլորտը տարածաշրջանում: Ես կարծում եմ, որ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետով հստակ արձանագրել ենք, որ տարածաշրջանային բոլոր տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաները պետք է բացվեն, և մենք պաշտպանում ենք այս տեսակետը: Սա նշանակում է, որ երկաթուղիները, որոնք ժամանակին գոյություն են ունեցել, որոշակի հերթականությամբ պետք է սկսեն բացվել և մատչելի դառնալ տարածաշրջանի երկրների համար: Ավտոճանապարհները, որոնք ժամանակին գոյություն են ունեցել ինչ-որ մի հերթականությամբ պետք է բացվեն և մատչելի դառնան տարածաշրջանի երկրների համար: Կարծում եմ՝ նաև դա է անվտանգության կարևոր կոմպոնենտ, որովհետև, երբ տնտեսական և զուգահեռ նաև կապերը սկսում են աշխատել, դա որոշակի երաշխիք է ստեղծում՝ նաև անվտանգության և խաղաղության: Մեր ընկալումը դա է, որ մասնավորապես կոմունիկացիաների բացումը պետք է ունենա այս տրամաբանությունը և այս նպատակադրումը»,-ասաց Փաշինյանը:

Ըստ նրա՝ նպատակն այն է, որ երկու երկրները փոխադարձաբար միմյանց կոմունիկացիոն ուղիները օգտագործելու հնարավորություն ունենան՝ բեռնափոխադրումներ, նաև ուղևորափոխադրումներ իրականացնելու համար: Թե դա ինչ փուլերով, ինչ գրաֆիկով տեղի կունենա, այլ հարց է:

«Այս հարցում, կարծես, կա համաձայնություն: Հունվարի 11-ի հայտարարությունից առաջ էլ մեծ աղմուկ եղավ, բայց այդ հայտարարության տեքստի վերաբերյալ մինչև օրս ոչ մի վերապահում չի հնչել, նորմալ կառուցողական տեքստ է: Հիմա քննարկում ենք, թե ինչ երթուղիներով պետք է դա կոնկրետ տեղի ունենա: Մեր դիրքորոշումն այն է, որ երթուղիները պետք է այնուամենայնիվ խաղաղությունը խորհրդանշեն և ոչ թե կոնֆլիկտը»,-ասաց վարչապետը:

Տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու հարցով ստեղծվել է եռակողմ աշխատանքային խումբ, որը ղեկավարում են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը:

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]