1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գինցբուրգը գնահատել է AY.4.2-ի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի արդյունավետությունը

Գինցբուրգը գնահատել է AY.4.2-ի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի արդյունավետությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սպուտնիկ V» պատվաստանյութը պաշտպանում Է կորոնավիրուսի բոլոր մուտացիաներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է Գամալեայի անվան համաճարակաբանության եւ մանրԷաբանության ազգային գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:

Հոկտեմբերի 25-ին հայտնի Է դարձել, որ Մոսկվայում եւ Մոսկվայի մարզում հայտնաբերել են «դելտա» շտամի նոր տարատեսակով՝ AY.4.2-ով, վարակման երեք դեպք: «Սպուտնիկ V» պատվաստանյութն արդյունավետ Է բոլոր տարբերակների դեմ, տարբերակներից ոչ մեկը համաճարակաբանական տեսակետից ավելի կարեւոր չԷ նախնականի համեմատությամբ»,-ասել Է Գինցբուրգը:

Նա նշել Է, որ «դելտա»-ի նոր տեսակները միշտ հայտնվում են, դրա հետ մեկտեղ չկա մեկը, համենայն դեպս Մոսկվայում, որը տարածվածությամբ կգերազանցեր 1 տոկոսի տասներորդական մասը: Ավելի վաղ բրիտանական Առողջապահական գործակալությունը (UK Health Security Agency, UKHSA) հաղորդել Է, որ AY.4.2 մուտացիան կարող Է տարբերվել տարածման ավելի բարձր տեմպերով՝ նախնական «դելտա»-ի համեմատությամբ:

ԱՀԿ-ի տվյալներով՝ հնդկական շտամը (դելտան), որն անվանում են B.1.617, հայտնաբերել են 2020 թվականի հոկտեմբերին:

Նա տարբերվում Է ինկուբացիոն ժամանակաշրջանի կրճատմամբ եւ մարդու օրգանիզմի վրա նրա շատ ծանր ազդեցությամբ:

Բացի այդ, երկարացել Է օրգանիզմից դրա դուրսբերումը, ինչը դժվարացնում Է բժիշկների կողմից ապաքինումը որոշելու պահը:

Դելտան շարունակում Է մուտացիայի ենթարկվել, արդեն կան մի քանի ենթատեսակներ, որոնցից ամենավտանգավորը գիտնականները համարում են դելտա-պլյուսը:

Վերջերս հայտնաբերված AY.4.2-ի կարգավիճակի առնչությամբ մասնագետները դեռ որոշակիություն չեն մտցրել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]