1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Գյումրիում

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Գյումրիում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Կումայրիի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 26-ին Գյումրի քաղաքի Ղարսի խճուղուց բերման է ենթարկվել 50-ամյա Արտուշ Ա.-ն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական էջում տեղ գտած հաղորդագրությունից, որտեղ նշված է, որ Արտուշ Ա.-ն  օգոստոսի 1-ից ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի ՆԳԲ կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Խափանման միջոց է ընտրվել կալանքը: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]