1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԱՀԿ-ն հայտարարել է շաբաթվա ընթացքում աշխարհում COVID-19-ով հիվանդացության 4 տոկոսով աճի մասին

ԱՀԿ-ն հայտարարել է շաբաթվա ընթացքում աշխարհում COVID-19-ով հիվանդացության 4 տոկոսով աճի մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցյալ շաբաթ աշխարհում ավելի քան 2,9 միլիոն մարդ Է վարակվել կորոնավիրուսով, ավելի քան 49 հազարը՝ մահացել: Ինչպես հոկտեմբերի 27-ին հաղորդել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), ախտահարման նոր դեպքերի քանակը յոթ օրում ավելացել Է 4 տոկոսով, իսկ մահացու վախճաններինը՝ 5 տոկոսով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հոկտեմբերի 18-ից մինչեւ 24-ն ընկած շաբաթվա թնթացքում աշխարհում (վարակման) նոր դեպքերի թիվը նախորդ շաբաթվա համեմատությամբ փոքր-ինչ աճել Է (4 տոկոսով): Ընդամենն արձանագրվել Է ավելի քան 2,9 միլիոն նոր դեպք»,- ասված Է ԱՀԿ-ի շաբաթական համաճարակային տեղեկագրում:

Վարակվածների կեսից ավելին բաժին Է ընկնում Եվրոպայի տարածաշրջանին: Շաբաթվա ընթացքում միայն այդ տարածաշրջանում Է արձանագրվել հիվանդացության աճ (18 տոկոսով), մինչդեռ ԱՀԿ-ի մնացած հինգ տարածաշրջաններում այն նվազել Է: Առանձնապես խիստ նվազում Է արձանագրվել Աֆրիկայում (21 տոկոսով) եւ Արեւմտա - խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (17 տոկոսով):

Յոթ օրում մահացությունն աշխարհում աճել Է 5 տոկոսով: Ամենամեծ աճը նշվել Է Եվրոպայում (14 տոկոսվ) եւ Հարավ - արեւելյան Ասիայում (13 տոկոսով): Դրա հետ մեկտեղ, մահացու վախճանների թիվն Էապես նվազել Է Ասիա - խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (16 տոկոսով), Արեւելյան Միջերկրականի տարածաշրջանում (13 տոկոսով) եւ Աֆրիկայում (11 տկոսով): Տեղեկագրում բերված վիճակագրական տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 18-ից մինչեւ 24-ն աշխարհում հայտնաբերվել են 2 940 336 վարակված եւ 49 413 մահվան դեպք: Շաբաթվա ընթացքում ամենամեծ թվով վարակվածների մասին ԱՀԿ-ին հայտնել Է ԱՄՆ-ը (512 956): Այնուհետեւ գալիս են մեծ Բրիտանիան (330 465), Ռուսաստանը (248 956), Թուրքիան (196 850) եւ Ուկրաինան (134 235):

ԱՀԿ-ի տվյալներով՝ հոկտեմբերի 26-ի դրությամբ աշխարհում համավակի սկզբից ի վեր արձանագրվել Է կորոնավիրուսով վարակման 243 857 028 դեպք, մահացել Է 4 953 246 մարդ: Վերջին օրը տեղեկատվություն Է ստացվել 295 432 վարակվածների եւ 5 469 մահացածների մասն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]