1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱԺ-ն ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում քննարկում է Արտակ Մանուկյանի թեկնածությունը

ԱԺ-ն ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում քննարկում է Արտակ Մանուկյանի 
թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում քննարկում է Արտակ Մանուկյանի թեկնածությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտնեց, որ ԱԺ ֆինանսավարկային և  բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը ԿԲ խորհրդի անդամի պաշտոնի համար ԱԺ-ին է առաջարկում Արտակ Մանուկյանի թեկնածությունը:

Հանձնաժողովին Մանուկյանի թեկնածությունն առաջարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Թեկնածուին ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը:

Մանուկյանը շնորհակալություն  հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու համար: «Կարծում եմ՝ իմ կենսագրության մեջ չեմ ունեցել որևէ կետ, որն ինձ զերծ պահի այս պաշտոնին հավակնելու համար՝ հաշվի առնելով այն փորձառությունը, որը ես ունեմ: Կարծում եմ, որ որոշակի հավելյալ արժեք կարող եմ ներկայացնել այնպիսի բարձր մասնագիտական կարողություններ ունեցող կառույցին, ինչպիսին Կենտրոնական բանկն է»,-ասաց Մանուկյանը:

Նա կարծում է, որ ընտրության պարագայում կարող է նպաստել ԿԲ ռազմավարության մշակման աշխատանքներին: Մանուկյանը նկատեց՝ ԿԲ կայքում առկա է միայն 2018-2020 թթ ռազմավարությունը: «Եվ տարին ավարտվում է, ենթադրվում է, որ 2021-ը պետք է բաց թողած չլինեինք»,-նշեց նա:

Արտակ Մանուկյանը եղել է նաև յոթերորդ գումարման ԱԺ-ի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]