Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պեկինի Ձմեռային oլիմպիական խաղերի ավանը կբացվի հունվարի 27-ին  

Պեկինի Ձմեռային oլիմպիական խաղերի ավանը կբացվի հունվարի 27-ին

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերի մարզիկների և պատվիրակությունների համար նախատեսված ավանը կբացվի 2022 թվականի հունվարի 27-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում են Խաղերի կազմակերպիչները: Օլիմպիական խաղերի կրակը, որը վառվել էր հունական Օլիմպիա ավանում, հատուկ չվերթով Պեկին է հասել հոկտեմբերի 20-ին:

24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն Պեկինում 2022 թվականի փետրվարի 4-20-ը: Պեկինն առաջին քաղաքն է պատմության մեջ, որն ընդունել է թե ձմեռային, թե ամառային խաղերը: Խաղերին կմասնակցեն 4000-ից ավելի մարզիկներ 95 երկրից: 7 մարզաձևերում կխաղարկվեն 109 մեդալային հավաքածուներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]