Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Դեկտեմբեր

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1999 թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի վրա կատարվեց ահաբեկչական հարձակում. սպանվեցին վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի խոսնակ Կարեն Դեմիրճյանը, պատգամավորներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, Միքայել Քոթանյանը, Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ նախարար Լեոնարդ Պետրոսյանը:

-1999 թ. հոկտեմբերի 27-ին զոհվել է Կարեն Դեմիրճյանը՝ հայ քաղաքական եւ պետական գործիչ, ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար (1974-1988 թթ.), ՀՀ Ազգային ժողովի նախագահ (1999 թ.), Հայաստանի ազգային հերոս (1999 թ., հետմահու):

-1999 թ. հոկտեմբերի 27-ին զոհվել է Վազգեն Սարգսյանը՝  հայազգի ռազմական եւ քաղաքական գործիչ։ Եղել է ՀՀ առաջին պաշտպանության նախարարը 1991-1992 թթ. եւ այնուհետեւ՝ 1995-1999 թթ.։ Նա նաեւ ՀՀ վարչապետն էր 1999 թ. հունիսի 11-ից մինչեւ իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը: Նրան տրվել է Սպարապետ հերոսական պատվանունը, քանի որ մեծ ներդրում է ունեցել Հայաստանի անկախության, անվտանգության եւ Հայկական բանակի կայացման գործում: Վ. Սարգսյանին շնորհվել են Հայաստանի եւ Արցախի բարձրագույն կոչումները՝ Հայաստանի ազգային հերոս եւ Արցախի հերոս:

-1881 թ. հոկտեմբերի 27-ին ծնվել է Խաչատուր Կանայանը՝ հայ մանկավարժ, լեզվաբան, հասարակական գործիչ, պրոֆեսոր (1967):

-1728 թ. հոկտեմբերի 27-ին ծնվել է Ջեյմս Կուկը՝ անգլիացի նշանավոր ծովագնաց, կազմակերպել է 3 շուրջերկրյա ճանապարհորդություն:

-1782 թ. հոկտեմբերի 27-ին ծնվել է Նիկոլո Պագանինին՝ իտալացի ջութակահար, կիթառահար եւ կոմպոզիտոր: Իր ժամանակի ամենահայտնի եւ վիրտուոզ ջութակահարն էր:

-1904 թ. հոկտեմբերի 27-ին բացվեց Նյու Յորքի մետրոպոլիտենը:

-1938 թ. հոկտեմբերի 27-ին ամերիկյան «DuPont» ընկերությունը հայտարարեց նեյլոնի հայտնաբերման մասին:

-1938 թ. հոկտեմբերի 27-ին մահացել է Արտաշես Խալաթովը՝ հայ տնտեսագետ, հրապարակախոս, պետական գործիչ (ծնվ. 1894 թ.):

-1984 թ. հոկտեմբերի 27-ին գործարկվեց Բայկալ-ամուրյան երկաթուղային մայրուղին:

-1991 թ. հոկտեմբերի 27-ին Թուրքմենստանը հայտարարեց իր անկախությունը ԽՍՀՄ-ից:

-1969 թ. հոկտեմբերի 27-ին մահացել է Կորյուն Ազրոյանը՝ հայ արձակագիր, գրաքննադատ, լրագրող:

-1975 թ. հոկտեմբերի 27-ին մահացել է Շահեն Երիցյանը՝ աղեղնավոր երաժշտական գործիքների հայ վարպետ, Խորհրդային Հայաստանում ջութակաշինության հիմնադիրը:

Ա. Հ.   








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]