Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Գուտերեշը կլիմայի փոփոխությունների դեմ պայքարում առաջարկել է զարգացող երկրներին հատկացնել 100 մլրդ դոլար

Գուտերեշը կլիմայի փոփոխությունների դեմ պայքարում առաջարկել է զարգացող 
երկրներին հատկացնել 100 մլրդ դոլար

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն առաջարկել է ամեն տարի զարգացող երկրներին հատկացնել 100 մլրդ ԱՄՆ դոլար՝ կլիմայի փոփոխությունների կանխմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Գուտերեշը խոսել է մամուլի ասուլիսի ժամանակ:

«Կլիմայի պահպանման ոլորտում մեր նպատակներին հասնելու համար մենք պետք է ամեն տարի 100 մլրդ ԱՄՆ դոլար հատկացնենք աշխարհի զարգացող երկրներին՝ կլիմայական հարցերը ֆինանսավորելու համար»,- նշել է նա:

Գուտերեշը նաև ընդգծել է, որ անհրաժեշտ է մինչև ամենաուշը 2040 թվականը հրաժարվել ածխային էլեկտրակայաններից և դադարեցնել հանածո վառելիքի տեսակների արդյունահանումը, ինչպես նաև մթնոլորտն աղտոտող արդյունաբերական ճյուղերի սուբսիդավորումը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]