Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հրադադարը պետք է պահպանվի․ Ավստրալիայի խորհրդարանի պատգամավորն անդրադարձել է Ադրբեջանի սադրիչ քայլերին

Հրադադարը պետք է պահպանվի․ Ավստրալիայի խորհրդարանի պատգամավորն 
անդրադարձել է Ադրբեջանի սադրիչ քայլերին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ալեքսանդրը Ավստրալիայի ներկայացուցիչների պալատում անրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի սադրիչ հարձակումներին՝ նշելով, որ դրանք հիշեցնում են Հայոց ցեղասպանության տարիներին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին։

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում Է Ավստրալիայի հայ ազգային կոմիտեն:

«Երբ այցելեցի Արցախ 2019 թվականին, ես ապշած էի հարևանի կողմից մշտապես սպառնալիքի տակ գտնվող տարածքի բնականոն կյանքով ապրելու փաստից: Ապշած էի իմ այցելած քաղաքների բնակիչների հանդուրժողականությունից ու տոկունությունից»,-իր ելույթում նշել է Ալեքսանդրը՝ հավելելով, որ իր՝ Արցախ այցից մեկ տարի անց ականատես են եղել փախստականներով լցված փողոցների պատկերների, որոնք համադրելի են Հայոց  ցեղասպանության զոհերի՝ շուրջ 100 տարվա վաղեմության պատկերների հետ։ 

Ալեքսանդրը նաև մտահոգություն է հայտնել անցյալ տարի Արցախի դեմ Ադրբեջանի հարձակումների հետևանքով շարունակվող հումանիտար և քաղաքական ճգնաժամի կապակցությամբ։

«Այդ ժամանակից ի վեր ես լսել եմ իրենց տներից վռնդված 100 000 հայ խաղաղ բնակիչների, հարյուրավոր հայերի գերեվարված լինելու մասին հաղորդումներ: Բռնությունները պետք է դադարեցվեն, հրադադարը պետք է պահպանվի»,- ասել է Ալեքսանդրը: «Երբ պետությունները խոսում են պատերազմի մասին, միշտ տուժում են տեղում գտնվող մարդիկ՝ Արցախի ժողովուրդը»,- ավելացրել է նա։

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի (ANC-AU) գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը ողջունել է Ալեքսանդրի հրապարակային միջամտությունը։

«Հայերի դեմ 44-օրյա ահաբեկչություն սանձազերծելուց և զինադադարից մեկ տարի անց Ադրբեջանը շարունակում է օկուպացնել Արցախը՝ ոտնձգություններ կատարելով Հայաստանի Հանրապետության որոշ հատվածների նկատմամբ»,- իր խոսքում նշել է Կայսերյանը։

«Հատկապես սա է պատճառը, որ մեր համայնքը շնորհակալություն է հայտնում և գնահատում պարոն Ջոն Ալեքսանդրի կողմից իրազեկումը Ավստրալիայի խորհրդարանում», - ավելացրել է նա:

Նշվում է, որ օրերս Ավստրալիայի պաշտպանության նախկին նախարար, պատգամավոր Ջոել Ֆիցգիբոնը նույնպես հանդես է եկել Դաշնային խորհրդարանում՝ կոչ անելով Ավստրալիայի կառավարությանը հրապարակայնորեն դատապարտել Ադրբեջանի ռազմատենչ պահվածքը խաղաղ և ժողովրդավարական Արցախի Հանրապետության դեմ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]