Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կոնվերս Բանկը դրամային եւ դոլարային պարտատոմսերի արժեկտրոններ է վճարել

Կոնվերս Բանկը դրամային եւ դոլարային պարտատոմսերի արժեկտրոններ է վճարել

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին 10 օրվա ընթացքում Կոնվերս Բանկն արժեկտրոնների երկու վճարում է իրականացրել: Հոկտեմբերի 15-ին կատարվել է դրամային պարտատոմսերի (AMCOVSB28ER6) արժեկտրոնի մարում՝ 49 մլն ՀՀ դրամի չափով եւ ԱՄՆ դոլարով պարտատոմսերի (AMCOVSB29ER4) արժեկտրոնի մարում՝ մոտ 132 մլն ՀՀ դրամի չափով:

Իսկ հոկտեմբերի 18-ին դրամային պարտատոմսերի (AMCOVSB2AER7) արժեկտրոնի մարումը կազմել է 47,5 մլն ՀՀ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով պարտատոմսերի (AMCOVSB2BER5) արժեկտրոնի մարումը՝ մոտ 63 մլն ՀՀ դրամ:

Նշված ծածկագրերով  պարտատոմսերը Կոնվերս Բանկը թողարկել է  2019թ: 

Տեղաբաշխման ընդհանուր ծավալը կազմել է 2 մլրդ ՀՀ  դրամ եւ 15 մլն ԱՄՆ դոլար:

Պարտատոմսերի մանրամասն պայմաններին կարելի է ծանոթանալ Կոնվերս Բանկի պաշտոնական կայքում՝ https://conversebank.am/hy/2019issue/


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]