Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վրաստանում 103 հազար երեխա հիվանդացել Է կորոնավիրուսով

Վրաստանում 103 հազար երեխա հիվանդացել Է կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում կորոնավիրուսով ախտահարվածների շրջանում երեխաները կազմում են 15 տոկոս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Հիվանդությունների վերահսկման եւ հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն՝ հանդես գալով ճեպազրույցում:

Ախտահարվածների ընդհանուր թիվը, սկսած 2020 թվականի փետրվարից, Վրաստանում, ըստ վերջին տվյալների, կազմում Է 698 հազար 944: Խոսքը կորոնավիրուսով ախտահարված 103,9 հազար երեխաների ու մինչեւ 18 տարեկան դեռահասների մասին Է: «Նրանցից 6979-ը հիվանդանոցային բուժման կարիք են ունեցել, եւ, ցավոք, մենք ունեցել ենք մահվան ինը դեպք: Եթե չհաշվենք երեք նորածիններին, ապա մյուս բոլորն ունեցել են ուղեկցող ծանր գենետիկ հիվանդություններ»,-հայտարարել Է Գամկրելիձեն: Կորոնավիրուսի հնդկական շտամի տարածման պատճառով Վրաստանում ավելացել են ախտահարման դեպքերը երեխաների ու դեռահասների շրջանում:

Նոր դեպքերն սկսել են առավել ինտենսիվ հայտնաբերվել մանկապարտեեզներն ու դպրոցները բացելուց հետո: Մանկապարտեզներում ուսումնա-դաստիարակչական գործընթացն սկսվել Է հոկտեմբերի 4-ին: Դպրոցներն ուսումն սկսել են սեպտեմբերի 15-ին առցանց ռեժիմով, իսկ հոկտեմբերի 4-ից անցել են անմիջակա ուսուցման: Համաճարակաբանական իրադրության եւ երեխաների հաճախացած վարակման դեպքերի կապակցությամբ հոկտեմբերի 11-ից Վրաստանում սկսվել Է քրոնիկ հիվանդություններ ունեցող 12-15 տարեկան երեխաների պատվաստումը: Դրանից առաջ պատվաստում Էին ստանում 16 տարեկանից: Դեռահասների պատվաստումը կատարվում Է միայն Pfizer պատվաստանյութով, հաղորդել Է Spuitnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]