Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Էրդողանն ու Ալիևը մասնակցել են Ֆիզուլիի օդանավակայանի բացման արարողությանը

Էրդողանն ու Ալիևը մասնակցել են Ֆիզուլիի օդանավակայանի բացման արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ֆիզուլիում մասնակցել են միջազգային օդանավակայանի բացման արարողությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ Էրդողանին այցի ընթացքում ուղեկցում են մի խումբ նախարարներ, այդ թվում՝ պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:

Էրդողանի աշխատանքային այցի շրջանակներում նախատեսված է նրա և Ադրբեջանի նախագահի հանդիպումը, որի ընթացքում, համաձայն թուրքական կողմի տարածած տեղեկատվության, քննարկվելու են երկու երկրների միջև հարաբերությունները, մտքեր են փոխանակվելու տարածաշրջանային և միջազգային գործընթացների վերաբերյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]